Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտները “Ապագայի սերունդ” նախագծի շրջանակներում բեմադրել էին տիկնիկային ներկայացում, բացի այդ մանկապարտեզի երեխաներին փոխանցեցին սննդամթերք:
Նախագծի շրջանակներում աշակերտները մեկ ամսվա ընթացքում թխել են քաղցրավենիք և վաճառել գյուղի բնակիչներին: Ստացված գումարով նրանք ձեռք են բերել սննդամթերք, որն էլ այնուհետև փոխանցեցին 83 երեխաներ ունեցող գյուղի մանկապարտեզին:
Աշակերտների կողմից բեմադրվեց տիկնիկային ներկայացում Հովհաննես Թումանյանի “Գառնուկ ախպեր” հեքիաթի հիման վրա: Աշակերտներին նախագծի կյանքի կոչման հարցում ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել նաև Սամվել Արոյանը: Նախագծի մանրամասների մասին մենք զրուցեցինք Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանի հետ:
Գարուշ Արզումանյան