ԱՄՆ-ում տղամարդ է բերման ենթարկվել՝ սոցիալական ցանցերում Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցնելու համար

ԱՄՆ-ում տղամարդ է բերման ենթարկվել՝ սոցիալական ցանցերում Թրամփին սպանելու սպառնալիքներ հնչեցնելու համար

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սոցիալական ցանցերում սպառնալիքներ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, հայտնում է ոստիկանության կայքը։

Ուեսթ Փալմ Բիչի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, իշխանությունները երկուշաբթի օրը սկսել են հետաքննել 46-ամյա Շենոն Աթկինսին սոցիալական ցանցերում գրառումների մասին հաղորդում ստանալուց հետո: Ուրբաթ գիշերը Ուեսթ Փալմ Բիչում տղամարդը ձերբակալվել է, և ըստ ոստիկանության՝ նրա մոտ հայտնաբերվել է կոկաին:

«Զեկույցը հանգեցրեց Վեսթ Փալմ Բիչի մի տղամարդու ձերբակալության, ով սպառնացել էր սպանել նախագահ Թրամփին Facebook-ում։ Հարցաքննության ժամանակ Աթկինսը խոստովանել է, որ գրել է սպառնացող գրառումներ»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Նշվում է, որ տղամարդը կարող է մեղադրվել «Համացանցում սպանության սպառնալիքի կամ սպառնալիքների գրավոր հաղորդագրություններ տարածելու», ինչպես նաև թմրանյութեր պահելու մեղադրանքով: