
Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Թբիլիսիում նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Մարզադաշտը նախատեսված կլինի 70 հազար հանդիսատեսի համար։
Կոբախիձեի խոսքով, նոր մարզադաշտը կդառնա ոչ միայն միջազգային ֆուտբոլի և ռեգբիի մրցաշարերի, այլև համերգների և զանազան միջոցառումների անցկացման վայր։
«Նոր մարզադաշտը կդառնա համաժողովների կենտրոն, որը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և մեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Մենք նախատեսում ենք ստեղծել ենթակառուցվածք, որը կդառնա Վրաստանի ժամանակակից այցեքարտը»,- ասել է նա։
Շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի ապրիլին և ավարտին հասցնել 2028 թվականի վերջին։ Բյուջեն դեռ հստակեցված չէ։
Տեղեկության համաձայն, դիտարկվում է մարզադաշտի երկու հնարավոր տեղակայում՝ Թբիլիսիի օդանավակայանի և Ռուսթավի քաղաքի ուղղությամբ։ aliq.ge