Թրամփը կրկնել է, որ ակնկալում է շուտով խոսել Պուտինի հետ

Թրամփը կրկնել է, որ ակնկալում է շուտով խոսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը մեջբերված են Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Նա ցանկանում է խոսել, և մենք շուտով կխոսենք»,- ասել է Թրամփը։

Հինգշաբթի Թրամփը պնդել էր, որ «Ռուսաստանը պետք է ձգտի գործարք կնքել»՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։

«Միգուցե նրանք ցանկանում են գործարք կնքել: Ասում եմ այն, լսել եմ, Պուտինը կցանկանար հանդիպել ինձ հետ, հանդիպել որքան հնարավոր է շուտ: Ես անմիջապես կհանդիպեի», – ասել է Թրամփը:

Նախագահը նշել է, որ մի քանի անգամ զրուցել է Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նրանք խաղաղություն են ուզում»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով ուկրաինական կողմի մասին։