Վրաստանի միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալներ են արտահոսել. ի՞նչ վտանգներ է պարունակում այս փաստը

Վրաստանի միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալներ են արտահոսել. ի՞նչ վտանգներ է պարունակում այս փաստը

Cybernews-ի հրապարակման համաձայն՝ Վրաստանի միլիոնավոր քաղաքացիների գաղտնի անձնական տվյալներ են արտահոսել և որոշ ժամանակ հասանելի են դարձել բոլորին։ Կիբերանվտանգության մասնագետ Անդրո Գոցիրիձեի խոսքով՝ անձնական տվյալների այս ծավալը լիովին բավարար է քաղաքացու անունով հանցագործություն կատարելու համար, մարդուն լրտեսելու, ֆիզիկական հարձակումներ պլանավորելու, ֆիշինգի կամ սոցիալական ինժեներական այլ արշավներ իրականացնելու համար:

«Գերմանիայում տեղակայված ամպային ծառայություններ մատուցողներից մեկում անվճար որոնման ընթացքում հայտնաբերվել են Վրաստանի քաղաքացիների անձնական տվյալների մեծ զանգված, որոնք գտնվում են առանց պաշտպանության, երկու տվյալների բազա, որոնցից մեկը պարունակում է 4,5, իսկ մյուսը՝ մինչև 7 միլիոն գրառում։

Տվյալների բազան պարունակում էր զգայուն անձնական տեղեկություններ, ինչպիսիք են անձնական համարը, լրիվ անունն ու ազգանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը։

Տվյալների բազայի տեղեկատվության մի մասը շատ նման է 2020 թվականի տվյալների արտահոսքի արդյունքում ստեղծված տեղեկատվությանը, որը վերագրվել է Ընտրական հանձնաժողովի արտահոսքի տվյալների բազային, թեև պետությունը հերքել է այս արտահոսքը։ Հայտնաբերված տվյալները, հավանաբար, գոյանում են պետական և մասնավոր կառույցներում պահվող տեղեկատվության համեմատությամբ, դրանում բազմաթիվ կրկնություններ կան, ինչի պատճառով ընդհանուր թիվը գերազանցում է Վրաստանի բնակչությանը։

Թեև առաջին հայացքից Վրաստանի բնակչության տեղեկացվածությունը կիբեր սպառնալիքների մասին քիչ թե շատ աճում է, սակայն անձնական տվյալների արտահոսքից բխող ռիսկերը ոչ պատշաճ կերպով են գնահատվում պետության և հենց բնակչության կողմից։ «Ինչն է խնդիրը, ով է ուզում թող իմանա իմ անձնական համարը…», -սա սխալ մոտեցում է, քանի որ անձնական տեղեկատվության այս ծավալը բավական է ձեր անունից հանցագործություն կատարելու, անձին լրտեսելու, ֆիզիկական հաշվեհարդար պլանավորելու, ֆիշինգի կամ սոցիալական ինժեներական այլ արշավներ իրականացնելու համար:

Հնարավոր է, որ արտահոսքը նորություն էլ չէ, պարզապես այս տվյալների բազան հիմա է հայտնաբերվել , որ ինչ-որ մեկը վերբեռնել է քալուդի մեջ և չի պաշտպանել այն գաղտնաբառով: Ակնկալվում է, որ սոցիալական ինժեներական արշավները կակտիվանան, ուստի մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կասկածելի հաղորդագրություններին և առաջարկներին։

Ի հավելումն ավանդական կիբերհանցագործությունների հիմնական տվյալների արդյունահանման, այս թվով գրառումներով հնարավոր է արդյունավետորեն քարոզչություն տարածել թշնամական երկրի կամ քաղաքական դերակատարների կողմից, կամ պլանավորել և իրականացնել ապատեղեկատվական արշավ»,- բացատրում է Անդրո Գոցիրիձեն։

Sknews.gehttps://sknews.ge/am/news/42738