Ղաուրմա գյուղում լուծվել է գիշերային լուսավորության խնդիրը

Ղաուրմա գյուղում լուծվել է գիշերային լուսավորության խնդիրը

Հունվարի 24-ին NOR ռադիոկայան էին դիմել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները փողոցային լուսավորության տեղ- տեղ բացակայության խնդրով։

NOR-ը լինելով հետևողական՝ բնակիչներից տեղեկացավ, որ Ղաուրմա գյուղի գիշերային լուսավորության խնդիրն այսօր արդեն լուծվել է։ Այն հատվածներում, որտեղ չկար լուսավորություն, այժմ տեղադրվել են գիշերային լամպեր։

Հունվարի 24-ին՝ ի պատասխան բնակիչների անհանգստությանը, կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանին ներկայացնելով խնդրի մասին և պարզելու արդյոք տեղյակ են խնդրի մասին։

Վերջինս նշեց, որ ինքը տեղյակ չէր խնդրի մասին և այս պահից աշխատողներ կուղարկի տվյալ գյուղ, որպեսզի խնդրին լուծում տրվի։

Ինչպես նշել էր Անդրանիկ Բդոյանը, խնդրին արդեն լուծում է դրվել։

Կարդացեք նաև․

Ղաուրմա գյուղի գիշերային լուսավորության խնդրին կտրվի լուծում

Ղաուրմա գյուղում տեղ-տեղ գիշերային լուսավորություն չկա



Opinion, pooling and voting