Ջավախքցու տունը պետք է անպակաս լինի թոնրի հացից և մանկան լացից․ Գայանե Մարիկյան

Ջավախքցու տունը պետք է անպակաս լինի թոնրի հացից և մանկան լացից․ Գայանե Մարիկյան

Չնայած նրան որ ժամանակը արագ է ընթանում, և տեխնոլոգիան զարգանում է, սակայն Գայանե Մարիկյանը ավանդույթը պահպանելու համար կանոնավոր կերպով հացը թխում է թոնրի մեջ։ Նրա խոսքով՝ թոնրով հաց պատրաստելը ավանդական ծեսերից մեկն է, որը պահպանում է մինչև օրս, որպեսզի գալիք սերունդը տեսնի, թե ինչպես է առաջացել թոնրի հացը և իմանա հացի արժեքը։ «Եթե քո ձեռքով հացը չթխես, հացի գինը դժվար թե իմանաս»,-նշում է Գայանե Մարիկյանը։

58-ամյա Գայանե Մարիկյանը ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում։ 17 տարեկանից է սկսել հաց թխել, այդկերպ ցանկանում է օրինակ ծառայել երիտասարդներին և սովորեցնել գնահատել քրտնաջան աշխատանքից ստեղծված արտադրանքը։

Նա նշեց, որ թոնրահացի և վառարանի հացի միջև տարբերությունը զգացվում է անգամ ուտելուց։

«Մեր մշակույթը առաջինը ասոցացնում ենք հացի հետ։ Հացն է ամեն ինչից բարձր արժեքը։ Ջավախքցու տունը պետք է անպակաս լինի թոնրի հացից և մանկան լացից»,-նշեց Գայանե Մարիկյանը։

Մանրամասները տեսանյութում