Հունիսի 8-ին ուշ երեկոյան ժամը 24:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում: Տարեց բնակիչներ Ավետիսյան Սերգեյն ու Սվետլանան թեթև այրվածքներով և բեկորներից ստացված վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց վիճակը կայուն է:
Նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տանտիկինը բացել է լողասենյակի ծորակը: Պայթյունի ալիքը առաջին հարկում գտնվող բնակարանից դուրս է նետել Սերգեյ Ավետիսյանին: Պայթյունի ալիքի հետևանով ջարդվել են նաև հարևան բնակարանի պատուհանների բոլոր ապակիները:
Գարուշ Արզումանյան