Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում հունվարի 28-31-ը

Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում հունվարի 28-31-ը

Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունվարի 28-31-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին Վրաստանում եղանակը հիմնականում կպահպանվի չորային։ Թբիլիսիում սպասվում է հիմնականում պարզ եղանակ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +15, +17 աստիճանով։

Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է համեմատաբար տաք, առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +16, +18 աստիճանով։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք) սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է հիմնականում պարզ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) կդիտվի հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։ Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) եղանակը հիմնականում չոր կլինի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։ Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան։