Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է հոգ տանել իր երկրի մասին, գրում է The Hill-ը։
«Նրա գաղափարն այն է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախկին նախագահը նշել է, որ Փարիզում Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան ասել է, որ Վրաստանը ռազմավարական տարածաշրջան է, որի մասին ԱՄՆ-ը չպետք է մոռանա։ Նա հավելել է, որ «Վաշինգտոնը չի կարող թույլ տալ, որ այն անցնի Մոսկվային»։
Զուրաբիշվիլին չի ճանաչում Վրաստանի ներկայիս իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի լեգիտիմությունը, որի երդմնակալությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին։ Դեկտեմբերի վերջին նա լրագրողներին ներկայացրեց իր նոր գրասենյակը Թբիլիսիում և ասաց, որ այնտեղից «կշարունակի կատարել նախագահի գործառույթները»