Պատահար Նինոծմինդայում

Պատահար Նինոծմինդայում

Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ (Նորաշեն) հեծանվորդը դուրս է նետվել ճանապարահատվածի երթևեկելի գոտուց։

Ականատեսների փոխանցմամբ` տաքսու վարորդը նկատելով հեծանվորդին զանգահարել է շտապօգնություն։ Աղբյուրների փոխանցմամբ տուժողը ստացել է թեթև վնասվածքներ դեմքի հատվածում։

Նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ է։

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները։