Կրկին աղբ. Նոր ռադիոյի տեսախցիկը այս անգամ ֆիքսել է Նինոծմինդա-Մամզարա մայրուղու եզրին տիրող իրավիճակը (լուսանկարներ)

Կրկին աղբ. Նոր ռադիոյի տեսախցիկը այս անգամ ֆիքսել է Նինոծմինդա-Մամզարա մայրուղու եզրին տիրող իրավիճակը (լուսանկարներ)

Նինոծմինդա-Մամզարա մայրուղու եզրին՝ երկաթուղու հարևանությամբ, կուտակված է մեծ քանակությամբ աղբ:

Վարորդներն անցնելով ճանապարհի այդ հատվածով տհաճ տեսարանի ականատես են դառնում: Բնակիչների խոսքերի համաձայն՝ գյուղերում աղբարկղեր չկան, այդ պատճառով էլ մոտակա գյուղերի բնակիչներն իրենց աղբը բերում, լցնում են այդտեղ:

Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափող մարդկանց համար տուգանքների մասին օրենքը ուժի մեջ է մտած: Ըստ որի մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:

Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Փիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting