Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցի հատակը անմխիթար վիճակում է

Մեծ  Գոնդուրա գյուղի դպրոցի հատակը անմխիթար վիճակում է

Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցի հատակը անմխիթար վիճակում է: Դպրոցի մարզադահլիճի հատակը փտել է ամբողջությամբ:

Դպրոցի տնօրեն Հմայակ Միքայելյանի խոսքերի համաձայն՝ մարզադահլիճի հատակը փոխել են 7 տարի առաջ և արդեն 3 տարի է խոնավության պատճառով հատակը փտած վիճակում է: Նրա խոսքով՝ հիմնական պատճառը այն է, որ դպրոցը գտնվում է առվի ափին: Դասարաններում և միջանցքում հատակը բետոնապատված է և ծածկված է լինոլեումով, որը նույնպես անմխիթար վիճակում է: Տնօրենը մեզ պատմեց, որ ձմռանը չափազանց դժվար է տաքացնել դասասենյակները: Ձմռանը ֆիզկուլտուրայի դասաժամերը անցկացնում են դասարաններում՝ շախմատ խաղալով, իսկ գարնանը՝ դպրոցի բակում:

Տնօրենը նշեց նաև, որ Թբիլիսիից մասնագետ են հրավիրել, ով մարզադահլիճի վերանորոգումը գնահատել է 40 հազար լարի: Տնօրենի խոսքով դպրոցը պահուստում ունի 65 հազար լարի գումար, սակայն մարզադահլիճի հատակից բացի, այլ խնդիրներ ևս ունի, այդ պատճառով 25 հազար լարիից ավել գումար չի կարող տրամադրել մարզադահլիճի վերանորոգման համար: Վերանորոգումը սկսելու համար անհրաժետ է Կրթության և գիտության նախարարության թույլտվությունը:

Մեծ Գոնդուրայի դպրոցում, որը կառուցվել է 1989 թ.-ին, սովորում են 166 աշակերտ: Դպրոցը չունի նաև կենտրոնական ջեռուցում, ձմռանը դասարանները տաքացնում են փայտի վառարաններով: Ի հեճուկս նշված բոլոր խնդիրների՝ դպրոցի գույքը նոր է: Տնօրեն Հմայակ Միքայելյանը նշեց նաև, որ այս տարի Կրթության և գիտության նախարարության կողմից փոխվելու է դպրոցի շենքի ուսումնական մասի տանիքը:

Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting