![](https://nor.ge/am/wp-content/uploads/xshutterstock_1900029286-640x424-1.jpg.pagespeed.ic.YiEkH4H8CA.jpg)
Աբխազիան փետրվարի սկզբին կարող է առանց էլեկտրաէներգիայի մնալ, էներգետիկայի աշխատանքային խմբի նիստում հայտարարել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Բգանբան։
Աբխազիան օրական սպառում է 7,5 մլն կՎտ/ժ, որից 6-ը Ռուսաստանից է։
Կրիպտոարժույթների մայնինգը, որն արգելված է Աբխազիայում, սպառում է 25-ից 27 մեգավատ էլեկտրաէներգիա, ասել է Չեռնոմորէներգո ընկերության գործադիր տնօրեն Թիմուր Ջինջոլիան։
Նրա խոսքով, ընթացիկ գրաֆիկով հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման մակարդակը մնում է բարձր, միայն մինչև փետրվարի 15-17-ը հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիա։
Հունվարի 1-ից սպառվել է 207,1 մլն կՎտ/ժ, մարդասիրական հոսքերից՝ 163 մլն կՎտժ, ԻնգուրՀԷԿ-ից՝ 30 մլն, Սուխում ՀԷԿ-ից՝ 5 մլն։
Վալերի Բգանբան հրաման է արձակել, համաձայն որի՝ Սուխումում և հանրապետության շրջաններում ստեղծվելու են տեղական օպերատիվ շտաբներ՝ պայքարելու էլեկտրական ցանցերին անօրինական միացումների դեմ՝ Չեռնոմորէներգո ՌՈՒԵ-ի իրավասության ներքո։ news.am