Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի բելառուսները կարող են քվեարկել ՌԴ-ում ընտրություններին

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի բելառուսները կարող են քվեարկել ՌԴ-ում ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հրամանագրով որպես բանակցությունների հիմք հավանություն է տվել 1998 թվականի դեկտեմբերի 25-ի Բելառուսի և Ռուսաստանի միջև քաղաքացիների հավասար իրավունքների մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Արձանագրության նախագիծը փոխադարձ հիմունքներով հնարավորություն է տալիս այլ պետության տարածքում մշտապես բնակվող Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներին մասնակցել ՏԻՄ ընտրություններին` ընտրելու և ընտրվելու տեղական ինքնակառավարման մարմիններում»,- ասվում է հայտարարության մեջ։

«Այս փաստաթուղթը Բելառուսում իրականացված նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է՝ ապահովելու Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիների հավասար իրավունքները, այդ թվում՝ ընտրական իրավունքները, քանի որ մինչ այժմ Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիները չէին կարող մասնակցել ՏԻՄ ընտրություններին»,- նշվում է տեքստում։

Արտաքին գործերի նախարարությունը իրավասու է բանակցություններ վարել արձանագրության նախագծի շուրջ և ստորագրել այն։