Հայտնի են կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարների և մասնագետների աշխատավարձերը

Հայտնի են կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարների և մասնագետների աշխատավարձերը

Որքան աշխատավարձ կստանան կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարները և մասնագետները. կառավարությունը հաստատել է աշխատավարձերի չափը։

Հայտնի է, թե որքան կկազմի մայրաքաղաքի և մունիցիպալիտետների կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև տարբեր կատեգորիաների ավագ և կրտսեր աշխատողների ամսական աշխատավարձը 2025 թվականին։

Հունվարի 20-ին հրապարակվել է Վրաստանի կառավարության որոշումը «Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տարածքային մարմինների՝ կրթական ռեսուրս կենտրոնների, աշխատավարձերի և աշխատանքի փոխհատուցման հիմնադրամի մասին» որոշումը։

Փաստաթղթի համաձայն՝ Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի ամսական աշխատավարձը կազմում է 2628 լարի։

Երկրորդ կարգի ավագ մասնագետի ամսական աշխատավարձը կազմում է 1606 լարի։

Երրորդ կարգի ավագ մասնագետի ամսական աշխատավարձը՝ 1752-1387 լարի:

Առաջին կարգի կրտսեր մասնագետի ամսական աշխատավարձը՝ 1241 լարի: