Թողնել ծխելը, թե չթողնել․ Ծխախոտը թանկացել է

Թողնել ծխելը, թե չթողնել․ Ծխախոտը թանկացել է

Ծխախոտի թանկացումը փաստի առաջ է կանգնեցրել ծխախոտ օգտագործողներին։ Բնակիչները իրենց դժգոհություններն են հայտնում, որ աշխատանքի բացակայության հետ մեկտեղ թանկանում է ամեն ինչ։ Այդ է վկայում NOR-ի լրագրողների հարցազրույցը։

Այսօր՝ հունվարի 29-ին հարցում անցկացրեցինք Նինոծմինդայի բնակիչների հետ․ «Թանկացել է, բա ինչ է արել, որ կարողանայինք կթողնեինք ծխելը, 5 լարուց պակաս չկա, աշխատանք էլ չկա»,- նշեց բնակիչը։

Բնակիչներից շատերը երիտասարդներին խորհուրդ են տալիս ընդհանրապես չծխել, քանի որ առողջությանը վնաս է։

«Մի ժամանակ շատ էի ծխում, բայց հիմա դադարեցրել եմ, իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ 30 տարեկանից եմ սկսել։ Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չծխել, սնունդն էլ այն չէ, և՛ հանքային ջրերը, և՛ մյուս ըմպելիքները, հյութերը, որակ չունեն, դրա հետ մեկտեղ ծխելը շատ վնասակար է, բացի վնասից ոչ մի լավ բան չկա»,– ասաց մեկ այլ բնակիչ։

Ինչպես տեղեկացանք բնակիչներից, ծխախոտի գները 5 լարիից մինչև 10 լարիի սահմանում են։

Մանրամասները լսեք աուդիոնյութում.

Radio NOR · Ծխախոտը Թանկացել Է

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբեր ամսին իշխող թիմը որոշել էր փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, բարձրացնել ծխախոտի և IQOS-ի ակցիզը, որը IQOS-ի դեպքում կկազմի 15 թեթրի, իսկ ծխախոտի դեպքում՝ 20 թեթրի։ Ակցիզի բարձրացման հետ մեկտեղ թանկացել է ծխախոտը։

Կարդացեք նաև նախորդ նյութը՝

Կբարձրանա ծխախոտի ակցիզային հարկը