Այսօր՝ հունվարի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալ ֆինանսաբյուջետային փոփոխությունների վերաբերյալ քննարկում։
Օրակարգում քննարկվեց և պատգամավորների կողմից հավանության արժանացավ 4 հարց։
Սամվել Արզումանյանը ներկայացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Նինոծմինդայի քաղաքապետարանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Զեկույցը լսեք աուդիոնյութում․
Այնուհետև Առնակ Հախվերդյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց, պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայողների դասակարգման, կադրային պաշտոնների հաստատման և դրույքաչափերի որոշման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 14 որոշման մեջ փոփոխությունների մասին։
Առնակ Հախվերդյանը ներկայացրեց նաև «Նինոծմինդայի մունիցիպալիտետի (բացառությամբ պաշտոնատար անձանց) լիազորությունների կատարման հետ կապված ծախսերի վճարումը հաստատելու մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2023 թվականի փետրվարի 27-ի թիվ 5 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Առնակ Հախվերդյանի զեկույցը լսեք աուդիոնյութում․
Նիստին Խորեն Ավետիսյանը ներկայացրեց «Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող բնակչություն 2025թ.» Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի բժշկասոցիալական աջակցության ծրագրի և օգնության թիվ 16 հաստատման մասին։
Վերոնշյալի մասին զեկույցը ավելի մանրամասն լսեք աուդիոնյութում․
Հարկ է նշել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքային խորհուրդը հաստատել է 2025 թվականի բյուջեի նախագիծը՝ 20,320,000 լարի գումարով։ Բյուջեի գերակշռող ոլորտները որոշվել են՝ հաշվի առնելով բնակչության կարիքները, որոնք ներառում են սոցիալական ծրագրեր, ենթակառուցվածքների բարելավում, կրթության խթանում և տեղական տնտեսության զարգացման խթանում։
Ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթության ֆինանսավորման համար հատկացվել է 8 616 900 լարի։
625000 լարի մաքրման և շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթության ֆինանսավորման համար։
2,650,000 լարի կրթության առաջնահերթության ֆինանսավորման համար։
Մշակույթի, երիտասարդության և սպորտի առաջնահերթության ֆինանսավորման համար՝ 1,616,900 լարի:
1 570 700 լարի առողջապահության և սոցիալական ապահովության առաջնահերթության ֆինանսավորման համար։
2025 թվականի հաստատված բյուջեին մանրամասն կարելի է ծանոթանալ matsne.gov.ge կայքում։
Հիշեցնենք, որ հաստատված տարեկան բյուջեն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։