Հունիսի 10-ին Ախալքալաքիում անցկացվեց “Ջավախքի գարուն” երգի և պարի 9-րդ փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին 62 մասնակիցներ Ախալքալաքիի, Ծալկայի, Բորժոմիի, և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից: Փառատոնն անցկացվեց երկու փուլով: Ախալքալաքիի մունիցիպալիտետից 14 պարային խմբեր չկարողացան անցնել երկրորդ փուլ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից փառատոնին մասնակցում էին “Փարվանա” անսամբլը “Բերդ” պարով, “Նաիրի” անսամբլը “Ծաղկաձոր” պարով և երգիչներ: Փառատոնում առաջին հորիզոնականը գրավեց “Փարվանա” անսամբլը` պարուսույցներ Զեփյուռ Ղարսլյանի և Սևակ Բդոյանի ղեկավարությամբ, երկրորդ տեղում “Նաիրի” անսամբլն էր` պարուսույց Լուսինե Մզիկյանի ղեկավարությամբ:
Գրանպրի մրցանակը ստացան Ծալկայի և Ախալքալաքիի “Մուրջի” աանսամբլները “ազգային և ժողովրդական պար” անվանակարգում:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված նյութում
Անահիտ Զալալյան