Հունիսի 11-ին տեղի ունեցավ Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաներին ավարտական վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:
7 սաներ ավարտեցին իրենց եռամյա կրթությունը կենտրոնում և ստացան վկայականներ: Աշակերտներին իրենց մաղթանքները հղեցին Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, Սամցխե-Ջավախեթիի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը, Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ քահանա Տեր Արմաշ Պողոսյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանը:
Ավարտելու կապակցությամբ կազմակերպված համերգին կենտրոնի սաները հանդես եկան երգով և պարային կատարումներով:
Բորիս Ղարսլյան