Դոնալդ Թրամփը փաստացի ակնարկել է,իր և Պուտինի շփման մասին

Դոնալդ Թրամփը փաստացի ակնարկել է,իր և  Պուտինի շփման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի մասին, սակայն ակնարկել է, որ իրենք կապ են ունեցել մեկ այլ հարցի շուրջ։

Լրագրողները նախագահից հետաքրքրվել են, թե արդյոք նա կապ է ունեցել Պուտինի հետ ինքնաթիռի կործանման հետ կապված, քանի որ զոհվածների թվում կան ռուսներ։

«Ոչ, ես որևէ շփում չեմ ունեցել Պուտինի հետ այս թեմայով», – պատասխանել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։