Աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար։ Բնակիչներից ոմանք դեռևս չգիտեն աղբամաններից օգտվելու կանոնները: Հաճախ աղբամանների մեջ նկատելի է շինարարական աղբ, գոմաղբ, ինչպես նաև կարտոֆիլի թափոններ, որոնք արգելված է լցնել աղբամանների մեջ, քանի որ աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար։
Հերթական անգամ նման տեսարանի ականատես եղանք Նինոծմինդայի Պուշկին և Գոգոլ փողոցներում, որտեղ աղբամանի մեջ նկատելի էր կարտոֆիլ, իսկ աղբամանի կողքին առկա էր պարկերով շինարարական աղբ։ Բնակիչների խոսքով, պարկերը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ նույն տեղում են։
Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը NOR-ին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ տվյալ աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար, հատուկ շինարարական աղբամաններ չունենք Նինոծմինդայում, իսկ երբ աղբամանները լցված են ծանր բեռով տվյալ ծառայության մեքենաներն էլ իրենց հերթին դժվարանում են բեռնել։
Հարկ է նշել, որ երբեմն ոչ միայն աղբամաններն են լցված շինարարական աղբով ու գոմաղբով, այլ նաև՝ աղբամանների կողքերը։ Դրա հետևանքով ստեղծվում է տհաճ տեսարան և հակասանիտարական պայմաններ։