64-ամյա Սերգեյ Մադոյանը տպագրել է իր հերթական ստեղծագործությունը՝ «Աղոթք Եղերական» գիրքը, որում զետեղված են պոեմներ, բանաստեղծություններ և քառյակներ:
Սերգեյ Ղևոնդի Մադոյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում 1961 թվականի մայիսի 5-ին: Այժմ ապրում է Ռուաստանի Դաշնությունում։ Սերգեյ Մադոյանը հնարավորին չափով կապ է պահում հայրենի գյուղի հետ և հաճախակի է գալիս Փոկա։
Նա սկսել է բանաստեղծություններ գրել մոտ 11-12 տարեկան հասակից։ Սերգեյ Մադոյանի առաջին գիրքը։ Նրա «Լույս Հավերժի» գիրքը լույս է տեսել 1992 թվականին։ Գրքի խմբագիրը եղել է Ժորա Սնխչյանը։ Երկրորդ գիրքը տպագրվել է Երևանում «Խաչված Լուսապսակ» խորագրով։ Իսկ վերջերս տպագրվել է «Աղոթք Եղերական» գիրքը։ Սերգեյ Մադոյանին այժմ գրքերը տպագրելու հարցում օգնում է նրա փոքր որդին։
«Հայ արվեստի տուն, գրական մեղեդիներ» գեե ՀԿ-ի հետ սերտ համագործակցության և մշակութային կյանքի զարգացման գործում ներդրված ավանդի համար, պատվոգրով է պարգևատրվել Սերգեյ Մադոյանը։
Սերգեյ Մադոյանը 1992 թվականին ընդունվել է Երևանի Անանիա Շիրակացու անվան համալսարանի հայագիտության բաժինը։ Բայց նա հանգամանքների բերումով չի կարողացել ավարտել համալսարանը և կիսատ թողել կրթությունը։
Սերգեյ Մադոյանի հեղինակած գրքերը վաճառվում են Երևանի երկու գրախանութներում և նաև Փոկա գյուղում։
Այս նկարում Սերգեյ Մադոյանը և Վիկտոր Հովսեփյանը արժանացել են մրցանակի։ Նկարի ձախ մասում Սերգեյ Մադոյանն է։