Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը

Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում բժշկական տարհանման փոքր ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CNN-ը։

Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 6 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամներ, առողջական խնդիրներ ունեցող երեխա և երեխայի մայրը։

6-ն էլ Մեքսիկայի քաղաքացինր են, հայտնել են Մեքսիկայի ԱԳՆ-ից։

Մեքսիկական Jet Rescue Air Ambulance ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հիվանդը Ֆիլադելֆիայում բուժում ստանալուց հետո տուն էր վերադառնում։

«Այս պահին մենք չենք կարող հաստատել փրկվածների մասին», – ասել է ընկերությունը:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարի վայրում մի քանի մարդ տուժել է։