![](https://nor.ge/am/wp-content/uploads/xshutterstock_1900029286-640x424-1.jpg.pagespeed.ic.YiEkH4H8CA.jpg)
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կայքի աշխատանքը դադարեցվել է:
Ինչպես նշում է CNN-ը, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ից ֆինանսավորվող արտաքին օգնության սառեցման ֆոնին շարունակվում են տասնյակ ծրագրերի հետ կապված մարդկանց հարկադիր արձակուրդները կամ պաշտոնանկությունները:
Կոնգրեսում դեմոկրատները մտահոգություն են հայտնում, որ Թրամփը, հնարավոր է, որ դադարեցնի ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության գործունեությունը որպես անկախ կառույց եւ նրան ընդգրկի Պետդեպարտամենտի կազմում: Դեմոկրատներն ասում են, որ Թրամփը չունի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող անկախ գործակալությունը լուծարելու օրինական իրավասություն:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն աշխարհում մարդասիրական օգնության խոշորագույն դոնորն է: Միևնույն ժամանակ, Ամերիկան իր բյուջեի 1 տոկոսից պակաս է ծախսում արտաքին օգնության վրա, ինչը, ընդհանուր առմամբ, ավելի քիչ է, քան որոշ այլ երկրներում: auroranews.am