
Կառավարության որոշմամբ «ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների» ցանկին ավելացվել են միջազգային և ներքաղաքական նշանակության ավտոճանապարհներ: Այս փոփոխությունը հունվարի 31-ին ստորագրել է Վրաստանի «Երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Օրենսդրության համաձայն՝ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի զավթումը կամ արգելափակումը քրեական հանցագործություն է։
Ինչպես ասում է «Սոցիալական արդարադատության կենտրոնի» իրավաբան Գուրո Իմնաձեն, այս գործողությամբ «կառավարությունը քրեականացրել է մայրուղիներում հավաքներն ու ցույցերը»։
«Վրացական երազանքը երեկ փոփոխություններ է կատարել կառավարության որոշման մեջ, ռազմավարական օբյեկտների ցանկում ավելացվել են միջազգային նշանակության ավտոճանապարհներ։ Ըստ այդմ, նման օբյեկտների արգելափակումն այժմ պատժվելու է քրեական օրենքով։ Պարզ ասած, իշխանությունը քրեականացրել է ավտոճանապարհներին հավաք-ցույցերը։
Որպես իրավապաշտպան՝ մենք արդեն գիտեինք, որ կառավարությունը անպայման կներառի այդ փոփոխությունները բանաձեւում։ Ավելին, «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական մտադրությունների լույսի ներքո նույնիսկ զարմանալի է, որ այս գործողությունը մինչ այժմ քրեականացված չէր։
Այս փոփոխություններն ինձ ցույց են տալիս երկու բան.
ա) կառավարությունը վախենում է բողոքի ցույցերից, ակտիվիստական խմբերից և այդ վախի պատճառով պատրաստ է օրինականացնել ավտորիտարիզմի բոլոր հատկանիշները.
բ) Բողոքին ավելի շատ ճկունություն, ստեղծագործականություն և օպերատիվություն է պետք: Ավտորիտար իշխանության օրոք ցանկացած գործողություն կարող է շատ ծանր գին ունենալ։ Ուստի մեր քայլերը պետք է պլանավորվեն շատ ռազմավարական, կրեատիվ և օպերատիվ կերպով, որպեսզի անընդհատ մի քանի քայլ հետ չմնանք»,- սոցցանցում գրել է Գուրո Իմնաձեն։
Նշված հիմնարկների խմբակային արգելափակումը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։
Հետևյալ հղումով տե՛ս այն ճանապարհների ցանկը, որտեղ հավաքվելը արգելված է ՝ https://www.matsne.gov.ge/ka/document/view/2375985?publication=0