Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: Դա տեղի կունենա արագ: Ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով եվրոպական քաղաքական էլիտաների և ԱՄՆ նորընտիր նախագահի հարաբերությունների մասին։