Ավտովթարից տուժած 3 անձ տեղափոխվել են կլինիկա

 Ավտովթարից տուժած 3 անձ տեղափոխվել են կլինիկա

Ախալցիխեի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է երեք մարդ։ Շտապ բուժօգնության խումբը նրանց տեղափոխել է «Իմեդի» կլինիկա։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ քաղաքացիները ստացել են թեթև վնասվածքներ։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 3-ին, առավոտյան ժամերին։ Ականատեսների վկայությամբ՝ ձիերը հանկարծակի անցել են ճանապարհը, վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

«12 ձի էին, հանկարծ դուրս ցատկեցին, մեկը վեր թռավ ու ուղիղ հարվածեց մեքենայի կապոտին ու դիմապակուն, ապակին կոտրվեց, վարորդը ճանապարհը չտեսավ, դուրս եկավ ճանապարհից ու հարվածեց ծառին»,- ասում է ականատեսներից մեկը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտումը, որը պատճառել է առողջությանը նվազ ծանր վնաս։
Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:sknews.ge