Այսօր, առավոտյան ժամը 7:40-Ի սահմաններում վերանբարձ կռունկը (կռան) Վաչիան գյուղում շրջադարձի ընթացքում մխրճվել է բնակելի տարածք վնասելով գազատար խողովանկերը, որոնցով ութ ընտանիք գազով էր մատակարարվում։
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները այն փաստը, որ տուժածներ չկա, համարում են հրաշք, քանի-որ վթարը բավականին վտանգավոր վայրում է տեղի ունեցել։
«Այս հատվածը վտանգավոր է, մեքենաները արագությամբ գալիս են ու շրջադարձի ընթացքում դուրս են գալիս երթևեկելի տարածքից։ Առավոտյան է եղել, երեխաների մանկապարտեզ տանելու, նախիրը տանելու, դպրոց գնալու ժամն էր և մեծ բախտ ենք ունեցել, որ ճանապարհին մարդ չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Վաչիան գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։
Վաչիանի բնակիչները ասում են, որ վերանբարձ կռունկը գազամատակարարող ծառայության է պատկանում։ Սակայն «SJG Company» կազմակերպությունում ասացին, որ կռունկը պատկանում է ոչ թէ իրենց, այլ ՍՊԸ «Սատախա»-ին:
«Մենք վթարի կապակցությամբ այնքանով կապ ունենք, որ վնասված խողովակները պետք է վերանորոգենք», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի գազամատակարարող ծառայության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը։
Դեպքի վայրում ներկա գտնվող ոստիկաններից տեղեկացանք, որ վարորդի վիճակը նորմալ է և վնասվածքներ չունի, միայն կոնքային հատվածում է ցավեր ունեցել։
Այն հարցերին, թե ինչի պատճառով է տեղի ունեցել վթարը, ով և ինչ պատասխանատվություն է կրելու այդ փաստով, պատասխանները ներկա դրությամբ դեռ չենք ստացել: jnews.ge