Ընկերական հանդիպում. «Արարատ-2008»-ը հաղթել է Նինոծմինդայի «Փարվանա» թիմին

Ընկերական հանդիպում. «Արարատ-2008»-ը հաղթել է Նինոծմինդայի «Փարվանա» թիմին

Փետրվարի 1-ին Բորժոմիում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում, որին իր մասնակցությունն է ունեցել Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտբոլային թիմը։

Բորժոմիում կայացած չորս թիմերի մասնակցությամբ մրցաշարում «Արարատի» պատանիները երեք հաղթանակ են տարել 9 միավոր վաստակելով «Բորժոմի», «Փարվանա» և «Մեսխեթի» թիմերի դեմ խաղերում։ Հաղթող` «Արարատ-2008»-ը արժանացել է գավաթի։ Այս մասին NOR ռադիոկայանը տեղեկացավ «Արարատ» ֆուտբոլային թիմից։

Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանից տեղեկացանք, որ հանդիպումը եղել է ընկերական։