Աիդա Մկրտչյանը ճանաչվել է տարածաշրջանի լավագույն շախմատիստուհի

Աիդա Մկրտչյանը ճանաչվել է  տարածաշրջանի լավագույն շախմատիստուհի

Հունիսի 9-ին Ախալցիխեում տեղի ունեցավ շախմատի տարածաշրջանային մրցաշար, որում հաղթող ճանաչվեց Աիդա Մկրտչյանը Նինոծմինդայից:

Հունիսի 8-9-ը Ախալցիխեում առաջին անգամ անցկացվեց երիտասարդական սպորտային մրցաշար: Նինոծմինդայի մունիցիպալիտետը սպորտային մրցաշարին մասնակցեց 3 մարզաձևերով՝ բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ:

Շախմատի մրցաշարը անցկացվեց 14-16 տարեկանների միջև: Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներկայացնում էին Դավիթ Սահակյանը և Աիդա Մկրտչյանը: Մրցաշարը անցկացվեց օլիմպիական համակարգով, ըստ որի պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Աղջիկների միջև Աիդա Մկրտչյանը գրավեց առաջին հորիզոնականը՝ պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին, իսկ Դավիթ Սահակյանը տղաների պայքաում գրովեց երրերդ հորիզոնականը:

Երիտասարդական սպորտային մրցաշարին մասնակցում էին 1-ական ներկայացուցիչ Սամցխե-Ջավախեթիի 6 շրջաններից՝ Ախալցիխեից, Ախալքալաքիից, Նինոծմինդայից, Բորժոմիից, Ադիգենից, Ասպինձայից: Մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը:
Տարածաշրջանային փուլի հաղթողները հուլիսին կգնան Անակլիա, որտեղ կմասնակցեն համազգային մրցաշարին:


Այս տարի բացի տղաներից ֆուտբոլի մրցաշարին մասնակցեց նաև Փոքր Խանչալի գյուղի աղջիկների ֆուտբոլի թիմը:



Opinion, pooling and voting