Նինոծմինդայիում NOR-ի կողմից հարցում անցկացվեց, թե ինչքանով է ազդում փոշի կաթը գյուղացու կովի կաթի գնի վրա։
Նինոծմինդայի շրջանում բնակիչները դժգոհում են կաթի գների անկումից, իսկ փոշի կաթը ուղղակիորեն ազդում է գյուղատնտեսության զարգացման վրա:
Բնակիչներից մեկը նշեց, որ իր կարծիքով փոշի կաթի գինը ազդում է կովի կաթի գնի վրա անմիջականորեն, քանի որ կա այլընտրանք, եթե կովի կաթը չլինի, կլինի խանութինը՝ թելադրելով արդեն իր գինը։
«Գյուղում անասնապահությունը անկում է ապրում, էլ ինչի մասին է խոսքը, եկամուտ չկա, եթե այսպես շարունակվի կդադարենք անասուն պահել»,- ասաց մյուս բնակիչը, մեկ այլ բնակիչ էլ կողքից հավելեց,- «Ամեն ինչ փոշի կաթի պատճառով է, եթե չլինի, ապա մեր կովի կաթն էլ գին կունենա»։
«Փոշի կաթը ընդահանրապես ինքը իրենից թույն է ներկայացնում, որը այսօր մարդիկ օգտագործում են, իսկ գյուղացուն ազդում է անմիջականորեն»,- ասաց բնակիչը և հավելեց, որ անարատ կաթը և ջուրը նույն գինն ունեն։
Այցելելով խանութներ՝ պարզեցինք թե որքան արժե խանութներում փոշի կաթը։ 25 կիլոգրամ փոշի կաթի արժեքը 200 լարի է՝ 1 կիլոգրամը վաճառվում է 8 լարիով, այն ինչ կովի կաթի 1 լիտրը արժե 1,30 լարի։
Հավելենք որ, փոշի կաթի տարողությունը և ջրի չափը կախված են կոնկրետ արտադրանքի հրահանգներից։ Ընդհանուր առմամբ, մեկ կիլոգրամ փոշի կաթը կարելի է լուծել մոտ 5 լիտր ջրով։
Բնակիչների կարծիքները լսեք աուդիոնյութում․