Վրաստանը խստացնում է հարբած վիճակում մեքենա վարելու համար պատիժը

Վրաստանը խստացնում է հարբած վիճակում մեքենա վարելու համար պատիժը

Վրաստանի խորհրդարանը նախաձեռնել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում պլանային փոփոխություններ, որոնք կքննարկվի արագացված կարգով։ Օրինագծի համաձայն՝ նախատեսվում է խստացնել մի շարք քրեական պատժամիջոցներ։ Ի թիվս այլ հարցերի, փոփոխությունը վերաբերում է նաեւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հարցին։

Օրինագծի համաձայն՝ խստացվում է ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու մոտեցումը։ Թեև այս տեսակի հանցագործության համար գործող օրենսդրությամբ կիրառվող տուգանքը և վարչական ազատազրկումը մնում են անփոփոխ, սակայն վարորդական իրավունքից զրկելու ժամկետն ավելանում է։

Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նախատեսված փոփոխություններով, եթե վարորդը տուգանվել է առանձին 3 տեսակի վարչական իրավախախտումների համար, զրկվել է վարորդական իրավունքից և այս ընթացքում կրկին արձանագրվել է նույն խախտումը, պատժի ժամկետը, վարորդական իրավունքից զրկելու ժամկետը կերկարաձգվի ևս 1 տարով:

Այս փոփոխությունը կտարածվի իրավախախտումների հետևյալ 3 տեսակների վրա, այն է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով նախատեսված արարքները։

Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելը, եթե վարորդի արյան մեջ էթանոլի պարունակությունը գերազանցում է 0,3 պրոմիլը և չի գերազանցում 0,7 պրոմիլը, վարորդական իրավունքից զրկվում է 6 ամիս ժամկետով։

Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

Հարբած վիճակում մեքենա վարելը, եթե վարորդի արյան մեջ էթանոլի պարունակությունը 0,7 պրոմիլից ավելի է, կամ սթափության վիճակի զննումից խուսափելը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով մեքենա վարելիս հանգեցնում է վարորդական իրավունքի կասեցմանը 1 տարի ժամկետով։

Օրենսգրքի 116-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման կատարման հետ կապված տրանսպորտային միջոցին, բեռներին, ճանապարհին, ճանապարհային կամ այլ շինվածքին, այլ գույքին կամ մարդու առողջությանը թեթև վնաս պատճառելը, հանգեցնում է տուգանքի նշանակման՝ 2000 լարիի չափով և վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 3 տարի ժամկետով զրկման։

Համապատասխանաբար, օրինագիծը հաստատելու դեպքում, եթե անձի նկատմամբ կիրառվել է վերը թվարկված երեք վարչական տույժերից որևէ մեկը և այս ընթացքում նա իրեն կրկին թույլ է տվել այս երեք տեսակի խախտումներից որևէ մեկը, ապա վարորդական իրավունքից զրկելու ժամկետը կերկարաձգվի լրացուցիչ 1 տարով:

Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նախատեսված փոփոխություններով ընդլայնվել է այն իրավախախտումների ցանկը, որոնք կհամարվեն ավելի ծանր զանցանք։ Այսպիսով, տրանսպորտային միջոցին, բեռին, ճանապարհին, ճանապարհային կամ այլ շինվածքին, այլ գույքին կամ մարդու առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում.

– Եթե վարորդը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունի, կտուգանվի 3000 լարիով և կենթարկվի վարչական կալանքի 10-ից 15 օր ժամկետով։

– Եթե վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է, նա կարող է տուգանվել 3000 լարիով, նրա նկատմամբ կարող է կիրառվել վարչական կալանք՝ 10-ից 15 օր ժամկետով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկումը կերկարաձգվի 3 տարով։

jnews.ge