Գանձայում պատրաստվում են Վահան Տերյանի 140 ամյակին

Գանձայում պատրաստվում են Վահան Տերյանի 140 ամյակին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի երկու հանրային դպրոցների բարձր դասարանի աշակերտները կազմակերպում են միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի 140 ամյակին։ Պատրաստվում է նաև տեսանյութ մեծն բանաստեղծի հիշատակին նվիրված։

Տեսանյութը, որտեղ երեխաները Տերյանի բանաստեղծություններին կենդանի շունչ են հաղորդում, այս պահին պատրաստման փուլում է և մոտ ժամանակներս կհրապարակվի սոցիալական կայքերում։ Կազմակերպիչը Գանձայի թիվ 1 հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Դիաննա Գալոյանն է։ Նրա նպատակն այն է, որ երեխաները իրենց ակտիվությունը ցուցաբերեն այս ասպարեզում ու նաև այս տարի հետաքրքիր և տարբերվող կերպով շնորհավորեն բանաստեղծ Վահան Տերյանի 140 ամյակը։

NOR ռադիոկայանի հետ հարցազրույցում կազմակերպիչ Դիաննա Գալոյանը նշեց, որ այս տեսանյութի հիմանական նպատակն այն է, որ բոլորը իմանան ինչքան տաղանդավոր երիտասարդներ կան Գանձայում և ինչքան լավ ապագա է սպասվում երիտասարդների շնորհիվ։

Մենք փորձեցինք պարզել՝ ինչ միջոցառումներ են տեղի ունենալու և որտեղ։

«Միջոցառումները հիմնականում տեղի են ունենում Տերյանի տուն-թանգարանում, սակայն այս տարի վերանորոգման պատճառով որոշել ենք դպրոցում կատարել միջոցառումները, ինչպես նաև Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում»,-նշեց Դիաննա Գալոյանը։

Դիաննա Գալոյանի հետ հարցազրույցը լսեք աուդիոնյութում.

Radio NOR · Հարցազրույց Դիաննա Գալոյանի Հետ

Հավելենք նաև, որ հիմա Տերյանի տուն- թանգարանում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Գանձա գյուղում ավանդույթ է դարձել մեծ շուքով ամեն տարի նշել Տերյանի ծննդյան օրը։