Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է առաջին, երրորդ, չորրորդ և հինգերորդ ձնահյուսի պաշտպանության թունելի շրջանցիկ ճանապարհներով։ Սակայն երկրորդ թունելի շրջանցիկ ճանապարհին դա արգելված է։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը երկրորդ թունելում կիրականացվի միակողմանի։