Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 9:00-ի դրությամբ Նինոծմինդայից Ղաուրմա տանող ճանապարհահատվածը քամու և բքի պատճառով դժվարաանցանելի էր:
Ճանապարհին մեքենաների շարասյուն էր կուտակվել։
Ավելի ուշ ճանապարհները մաքրող տեխնիկաները, սկսեցին կատարել մաքրման աշխատանքներ։
Ժամը՝ 10։00-ի սահմաններում տեղում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո ճանապարհը բաց է։