
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող բրոնխիալ ասթմայով տառապող անձիք 400 լարիի չափով միանվագ դրամական օգնություն կստանան։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Հայտարարության մեջ նշված է, որ դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
Քաղաքապետարանի մեկ այլ որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող ընտանքները, ովքեր ունեն 0-ից 18 տարեկան 4 (չորս) երեխա, կստանան 300 լարիի չափով միանվագ դրամական օգնություն և ամեն հաջորդ երեխայի համար ևս՝ 50 լարի։
Դրամական աջակցություն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝