Փարվանայի լեռնանցքը փակ է

Փարվանայի լեռնանցքը փակ է

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) ազգային Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։

Նույն ավտոճանապարհի 110-կմ146 (Փարվանա-Նինոծմինդա) հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ճանապարհի 1-ից մինչև 93կմ (Կոդա-Այազմա) հատվածում ավտոճանապարհի երթևեկությունն ազատ է։