![](https://nor.ge/wp-content/uploads/xxvrach_.jpg,Mic.R7lzh1cxf6.webp.pagespeed.ic.v28Ysy8B8D.webp)
Այսօր՝ փետրվարի 6-ին, լրանում է 21-րդ օրը, ինչ Բաթումում շարունակվում են անհետ կորած դեռահասի որոնումները։
Իններորդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Միքելաձեն անհետացել է 2025 թվականի հունվարի 16-ի գիշերը՝ երեկոյան ժամը 22:00-ից հետո։
Այս ընթացքում, ինչպես մեզ հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, ծովում որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Նրանց խոսքով՝ որոնողական աշխատանքները չեն դադարել, սակայն անհետ կորած դեռահասին դեռ չեն գտել։
Ծովում որոնողական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընտանիքի անդամները ծովափին հայտնաբերել են դեռահասի պայուսակն ու հեռախոսը։ Սակայն, իրենց իսկ տեղեկություններով, ոստիկաններին չի հաջողվել գտնել անհետ կորած դեռահասի հետքը։