
Հնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում հայտնաբերել են 960 գրամ ոսկու ձուլակտորներ։
Դատարանի որոշմամբ Խաթունը Կաննուր քաղաքում 14 օրով կալանավորվել է: Սա առաջին դեպքն է, երբ ավիաընկերության աշխատակիցը բռնվել է ոսկու մաքսանենգության համար՝ օգտագործելով այսպիսի մեթոդ, սակայն հետաքննության տվյալներով՝ սա նրա առաջին նմանատիպ խախտումը չէր։