Վրաստանի խորհրդարանն ընթացիկ շաբաթվա լիագումար նիստում կքննարկի կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որը ենթադրում է մարիխուանայի ազատականացում:
Առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն վստահեցրել է, որ թմրանյութերի դեմ պայքարի օրենսդրությունը փոփոխությունների կենթարկվի։
Զոիձեի խոսքով՝ փոփոխություններում տեղ կգտնի նաև թմրանյութեր օգտագործողների հանդեպ հոգատարության և բուժման քաղաքականությունը, սակայն կխստացվի թմրանյութերի ապօրինի վաճառքին ու տարածմանը վերաբերող քաղաքականությունը:
«Իշխող թիմը գնում է դեպի թմրանյութերի քաղաքականության ազատականացման: Հասարակության շրջանում կարծիքները կիսվում են, այդ պատճառով պետք է որոշակի կոնսենսուսի հասնել»,- հայտարարել է Զոիձեն: