![](https://nor.ge/am/wp-content/uploads/xxanut-3.jpg.pagespeed.ic.zqsXjRNBQw.jpg)
NOR ռադիկայանի հետ հարցազրույցում բնակիչները իրենց դժգոհությունն արտահայտեցին երիտասարդների ավտոմեքենա վարելու վերաբերյալ։ Նրանք նշեցին, որ եթե երիտասարդները հանգիստ և պատասխանատու վարեն, կկարողանան ստանալ վարորդական իրավունք։
«Ով, ով որ ամեն ինչից գաղափար ունի, նա էլ կկարողանա վարորդական իրավունք ստանալ: Ամեն մարդ չի կարող ստանալ վարորդական իրավունք, բայց ստանում են։ Ավտովթարները շատ են, հարբած նստում են ղեկին»,- նշեց բնակիչը։
Հավելենք, որ տեսական քննությունը ևս բարդ փուլ է ներկայացնում։ Ինչպես նշեց բնակիչը, քննությունները շատ դժվար են, բայց ավելի ընդունելի է, որ դրանք բարդ են։ «Վրաստանում քննությունները շատ դժվար են, բայց ճիշտ են կազմված։ Ես համամիտ եմ, երիտասարդները և հատկապես կանայք պետք է սովորեն, հետո վարորդական իրավունք ստանան։ Ամեն մարդ կարող է վարել, բայց դա չի նշանակում, որ դա ճիշտ է», – ասաց մեկ այլ բնակիչ։
Նշենք նաև, որ վարորդական իրավունքի քննության հարցաշարը կրճատվել է։ Նախկինում եղած 1083 հարցի փոխարեն այժմ 921 հարց է։ Տեսական քննության ժամանակ վարորդի թեկնածուները պետք է 30 րոպեում ճիշտ պատասխանեն 27 և ավելի հարցի։
Մանրամասները աուդիոնյութում
Կարդացեք նաև՝
Վարորդական իրավունքի քննական հարցաշարը կրճատվել է