Հունիսի 12-ի երեկոյան Երևանում և Հայաստանի մարզերում տեղացած ուժեղ կարկուտն ու անձրևը գրեթե կաթվածահար են արել երթևեկությունը: Այս մասին գրում է Tert.am-ը:
Մասնավորապես, մայրաքաղաքի մի շարք փողոցներում՝ Լենինգրադյան, Բաշինջաղյան, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մեքենաներն ու երթուղայինները գրեթե կիսով չափ հայտնվել են ջրի մեջ, ինչի հետևանքով տարբեր հատվածներում ստեղծվել են խցանումներ, ինչը երեկոյան ժամերի համար աննախադեպ է:
Որոշ փողոցներում էլ անջատվել է գիշերային լուսավորությունը: