
Տասնյակ միգրանտներ հայտնել են, որ իրենք սխալմամբ ընդգրկվել են վերահսկվող անձանց ռեգիստրում, իսկ իրենց բանկային հաշիվներն արգելափակվել են, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են, «Ագենստվո»-ին հայտնել է իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը, փոխանցում է Current Time-ը:
Վերահսկվող անձանց ռեեստրը Ռուսաստանում սկսել է գործել այս տարվա փետրվարի 5-ից։ Չուպիկի խոսքով՝ դրա գործարկման երկու ոչ ամբողջական օրվա ընթացքում իրեն օգնության խնդրանքով դիմել է 31 մարդ, որից 13-ը՝ Ղրղզստանից, 8-ը՝ Տաջիկստանից, 7-ը՝ Ուզբեկստանից, մեկական անձ՝ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից։
Միգրանտների մեծ մասը (17 հոգի) գրանցամատյանում ընդգրկվելու մասին իմացել է բանկերի հաղորդագրություններից։ Baza տելեգրամյան ալիքը, որը մոտ է անվտանգության ուժերին, հայտնել է, որ «հարյուրավոր օտարերկրացիներ» բախվել են տարբեր բանկերում իրենց հաշիվների արգելափակման։
Հարցված միգրանտները նշել են, որ օրինական են գտնվել Ռուսաստանում։ Չուպիկը միգրանտներին խորհուրդ է տալիս շտապ գումարները հանել բանկերից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրանցամատյանում կարող է ընդգրկվել ցանկացած մարդ, ես բոլոր միգրանտներին խորհուրդ եմ տալիս անհապաղ գումարները հանել բոլոր բանկային հաշիվներից և ուղարկել տուն՝ իրենց մոտ թողնելով միայն նվազագույնը»,- նշել է նա։