
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել, քան ռազմական գործողությունների դիմել։
«Ես կցանկանայի Իրանի հետ գործարք կնքել միջուկային հարցերի շուրջ, ես դա կգերադասեի ռմբակոծությունից»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եթե նման գործարք ձեռք բերվի, Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա։ Այնուամենայնիվ, Թրամփը հրաժարվել է բացահայտել հնարավոր բանակցությունների մանրամասները։ Նախագահը հավելել է, որ կարող է իրանցիներին ասել այն, ինչ անհրաժեշտ է համարում և հույս ունի, որ նրանք կհրաժարվեն իրենց ներկայիս ծրագրերից։
«Ես նրանց կասեմ, որ պատրաստ եմ գործարք կնքել», – ասել է Թրամփը։