
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցներն անցած ամիս երկրից արտաքսել են տարբեր երկրների 37 քաղաքացու՝ հիմք ընդունելով Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը։
Օտարերկրյա քաղաքացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից միգրացիոն դեպարտամենտի ձեռնարկած միջոցառումների արդյունքում. հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից։
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա երկրից արտաքսվել են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի 37 քաղաքացիներ։ «Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց օրինական հիմքերի հայտնաբերող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելը և նրանց վտարումը Վրաստանից»,- նշված է հաղորդագրությունում։