
Վահան Տերյանի 140 ամյակին նվիրված Գանձայի թիվ 1 հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Դիաննա Գալոյանը թեմատիկ տեսանյութ է պատրաստել նվիրված մեծ բանաստեղծին։ Տեսանյութում Գանձայի երկու դպրոցների աշակերտուհիներն են, ովքեր պատկերավոր ներկայացնում են Տերյանին և Գանձան։
Հարկ է նշել, որ Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոկայանը իր աջակցությունը ունեցավ տեսանյութի պատրաստման գործում։ NOR-ը ուսուցչուհուն և աշակերտուհիներին օգնեց ձայնագրության հարցում, ինչի շնորհիվ խոսքը ավելի հստակ է ու պրոֆեսիոնալ։ Ձայնագրությունը իրականացվեց NOR-ի տաղավարում։
Հավելենք որ, օրեր առաջ NOR ռադիոկայանի հետ հարցազրույցում կազմակերպիչ Դիաննա Գալոյանը նշել էր, որ տեսանյութի հիմնական նպատակը այն է որ բոլորը իմանան ինչքան տաղանդավոր երիտասարդներ կան Գանձայում։
NOR ռադիոկայանը միշտ օգնում է համայնքին և միշտ պատրաստ է նոր նախագծեր ձեռնարկել և աջակցել երիտասարդներին։
Տեղեկություն բանաստեղծ Վահան Տերյանի մասին
Վահան Տերյան (իսկական անունը ՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ՝ նշանավոր հայ բանաստեղծ. Ծնվել է 1885 թ հունվարի 28-ին Նինոծմինդայի Գանձա գյուղում ՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարն ճեմարն 1899 թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ, ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան.
1915 թ. «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
Դիտեք տեսանյութը․