
Նորաբաց «Ջեյրանի» պարային ստուդիան հնարավորություն է տալիս կանանց իրենց մասնակցությունը ցուցաբերել պարի ասպարեզում։
«Ջեյրանի» պարային ստուդիան գործում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից: «Ջեյրանի» անվանումը ասոցացվել է պարի հետ, քանի որ ինչպես վրացական, այնպես էլ հայկական պարերը կոմբինավցում են շարժումների սլացիկությունն ու նազանքը, որն էլ հենց բնորոշ է «Ջեյրանին»։ Ստուդիայի հիմնադիրներն են Սյուզաննա Էլոյանը և Քրիստինե Հանեսյանը։
«Մենք երկուսս էլ դեռ մանկուց ենք հաճախել վրացական, հայկական և լատինո-ամերիկյան պարերի և միշտ ակտիվ մասնակցություն ցուցաբերել տարբեր փառատոններում Վրաստանի և Հայաստանի մասշտաբով»,- ասում է Սյուզաննան։
Դեռ փոքր հասակից Սյուզաննան և Քրիստինեն ընդգրկված են եղել մշակութային ակտիվությունների մեջ, նրանք շատ են կարևորել պարը և, գիտակցելով պարի կարևորությունը, որպես մշակույթի մի մասնիկ, նրանք ցանկություն են ունեցել պարի ասպարեզում ունեցած փորձը և սերը դեպի պար կիսել այն մարդկանց հետ, ովքեր ևս սիրում և գնահատում են ազգային արժեքները՝ այս դեպքում պարը։
Չնայած նրան, որ Նինոծմինդայում գործում են բազմաթիվ պարային խմբեր և դպրոցներ, սակայն «Ջեյրանի»-ն առանձնանում է նրանով, որ ունի սիրողական խումբ, որտեղ իրենց մասնակցութունն են ցուցաբերում միջին տարիքի կանայք։ «Երբ մասնակցում էի թրեյնինգների, որտեղ քննարկվում էր Նինոծմինդայի բնակիչների ցանկությունների մասին, կանայք իրենց դժգոհությունները հայտնեցին, որ քաղաքում չկա այնպիսի մի վայր, որտեղ կկարողանան անցկացնել իրենց ժամանակը։ Եվ մենք, տեղեկանալով կանանց ցանկությունների մասին, պարի ասպարեզում ներգրավեցինք միջին տարիքի կանանց»,-ասաց Սյուզաննան հավելելով, որ շատ մեծ ոգևորությամբ են սկսել դիմել միջին տարիքի կանայք՝ գրանցվելու սիրողական պարերի։
Սիրողական խումբ
«Ջեյրանի» պարային ստուդիան ունի 3 սիրողական խումբ , 3 պրոֆեսիոնալ խումբ, ովքեր պարային ծրագրերը սովորելուց հետո կմասնակցեն տարբեր փառատոնների և համերգների։ Ուսուցանվող պարերի ծրագրում ներառված են՝ Աճառուլի, Ռաճուլի, Մթիուլուրի, Լազուրի, Օսուրի, Կինտաուրի, Սամաիա, Լեզգինկա և վրացական այլ ազգային պարեր։