Սաղամո գյուղի բնակիչները բողոքում են, որ մինչև օրս իրենց գյուղը գազաֆիկացված չէ, այն դեպքում, երբ հարևան գյուղերը վաղուց գազաֆիկացվել են:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1986 մետր բարձրության վրա: Գյուղում ապրում են 40 ընտանիք:
Տարին բոլոր վառարան ենք վառում: Ձմռանը աթար ենք վառում, իսկ ամռանը, չնայած որ շոգ է, կրկին ստիպված վառարան ենք վառում, որպեսզի հաց թխենք, ճաշ պատրաստենք, սուրճ եփենք: 1 բալոն գազի դիմաց վճարում ենք 30 լարի, ամիսը 3 բալոն գազ ենք ծախսում, բայց եթե բնական գազամատակարարում ունենանք ավելի քիչ գումար կվճարենք: Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեզ խոստացան, որ մինչև 2017թ. մարտ ամսի վերջին կգազաֆիկացվի մեր գյուղը՛՛,- մեզ պատմեցին գյուղի բնակիչները:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը 2016թ. նախատեսել էր ֆինանսավորել Սաղամո և Փոկա գյուղերի գազաֆիկացման նախագիծը: Նախագծով ավելի քան 600 տուն պետք է գազաֆիկացվեր:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան