
Փետրվարի 9-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցի «Կովկասյան ռիթմեր» դհոլի խումբը մասնակցել է Բակուրիանիում կայացած փառատոնին։ Ինչպես NOR-ի հետ զրույցում նշեց խմբի ղեկավար` Սարո Ղարսլյանը, խումբը արժանացել է դիպլոմների և մեդալների։ Նա նաև հավելեց, որ իր միտքն ու նպատակն է աշխատել երեխաների հետ, որպեսզի զարգանա երեխաների ռիթմիկան, իսկ ռիթմիկան զարգացնում է դհոլը։
Նշենք նաև, որ համերգին մասնակցել է նաև «Փարվանա» պարային խումբը։
Դիտեք մանրամասները տեսանյութում․